|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Պարսից ծոցում և Վրաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև ներռուսաստանյան մի շարք հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Հանդիպման մասնակիցները կոչ են արել համապատասխան երկրներին` զսպվածություն ցուցաբերել` նշելով, որ չմտածված քայլերը կարող են անուղղելի հետևանքների հանգեցնել տարածաշրջանային և համաշխարհային կայունության համար»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով` խոսելով Վրաստանի մասին`հանդիպման մասնակիցները նշել են, որ ռուսաստանցի խորհրդարանականների նկատմամբ ռուսատյաց սադրանքը շատ վտանգավոր երևույթ է: