Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ 7 ժամվա ընթացքում հանգանակվեց 562․000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի տնակն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։
Հեռուստամարաթոնի ընթացքում կոչով հանդես եկավ նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: ««Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», - ասել է նախարար Հայրապետյանը:
«Մեր Գյումրին» խորագրով հեռուստամարաթոնն անցկացրել է ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը:Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։
Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը: