կարևոր
2869 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-10 18:55
Հասարակություն

Հայը` հային. եւս 1000 արցախցի ընտանիք ՀՕՄ֊ի աջակցության ներքո

Եվս 1000 արցախցի ընտանիքի օգնություն տրամադրելու նպատակով՝ Հայ Օգնության միությունը եւ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը նախաձեռնել են դրամահավաք։

Վերջին օրերին շարունակվում է եռուզեռի մեջ մնալ Արամ Մանուկյան կենտրոնը։ Հաջորդաբար հասնում են Հայ Օգնության Միության (ՀՕՄ) հովանավորած բեռնատարները, որոնք սնունդ և մաքրությանն առնչվող նյութեր են տեղափոխում Կենտրոն։ ՀՕՄ-ի Կենտրոնական և Հայաստանի Շրջանային Վարչության անդամները, հայրենի մասնաճյուղերի մեր ժրաջան ՀՕՄ-ուհիները, ՀԵՄ-ի երիտասարդներն ու արտասահմանյան տարբեր երկրներից հայրենիք ժամանած կամավորները մեղվի աշխատասիրությամբ կատարում են բեռնաթափումը և սահմանված չափով այն տեղադրում են հատուկ արկղերի մեջ, որպեսզի բաժանվի տեղահանված արցախահայությանը։ Այսօր առաջին հանգրվանի աշխատանքները պետք է ավարտվեն և պատրաստած սննդի արկղերը պետք է բաժանվեն Երևանում և հատկապես մարզերում ցանկագրված և ժամանակավոր ապաստան գտած արցախահայ մեր հայրենակիցներին։ Նվիրատվություններն ու հանդերձահավաքը շարունակվում է․․․

Այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են իրենց օգնության ձեռքը մեկնել Արցախի մեր հայրենակիցներին, կարող են հագուստը և հիգիենիկ պարագաները հանձնել ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գրասենյակ, իսկ նվիրատվությունները կատարել Հայ Օգնության Միության գրասենյակում։

ՀՄԸՄ-ՀԱՍԿ գրասենյակ՝

Հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 17/6, ժամը 11։00-18։00

Հեռ.՝ 093 07 22 22

Նվիրատվությունների համար կարելի է անձամբ ներկայանալ ՀՕՄ-ի գրասենյակ՝

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 27

Հեռ.՝ 077 56 75 13

Իսկ նվիրատվությունները փոխանցումով կարող եք կատարել ՀՕՄ-ի հետևյալ հաշվեհամարներին

Դրամային հաշվեհամար՝

«Հայ Օգնության Միություն» ԲՀԿ

Հ/Հ – 220483350173000 /AMD/ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

ՀՎՀՀ – 01512885

Դոլարային հաշվեհամար՝

«Հայ Օգնության Միություն» ԲՀԿ

Հ/Հ – 220483350140001 /USD/ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

ՀՎՀՀ – 01512885

Կանխավ Շնորհակալությամբ՝

ՀՕՄ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ