կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-04 04:23
Հասարակություն

Գյումրիում տեղահանվելու են անօթևանների տնակները

Գյումրիում տեղահանվելու են անօթևանների  տնակները

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող` Գյումրիի քաղաքապետարանի հայտարարության համաձայն` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են տեղահանել իրենցժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում է փետրվարի 28-ից հետո ինքը տեղահանել տնակները` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքները:

 

Այս հայտարարությունը  իրարանցում է առաջացրել հատկապես բազմանդամ ընտանիքների շրջանում, որոնք 6 և ավել անձով ստացել են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ: Նրանց մի մասը երկար տարիներ բնակվել է երկու կամ երեք տնակներում, և ներկայումս պատրաստվում են տեղահանել միայնտնակներից մեկը:  

 

Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` և՛ անդամների թիվն է ավելացել, և՛ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ստեղծվել: Ուստի, այս ընտանիքները բավական լուրջխնդիրներ ունեն ինչպես ստացած բնակարանի պատկանելությունը որոշելու, այնպես էլ երկու կամերեք ընտանիքներով սահմանափակ մակերեսով այդ բնակարանում քիչ թե շատ տանելի պայմաններստեղծելու առումով:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն   կոչ  է անում հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին` առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին մեկ անգամ ևս անհանգստություն չպատճառել և, ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները: Ավելին` նրանց պետք է հնարավորություն տրվի անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները` տարածքների հետ մեկտեղ: