կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-02 14:05
Քաղաքական

Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժշկի վիրահատական սեղանին. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժշկի վիրահատական սեղանին. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
« «Նիկոլ և ուսապարկեր» սահմանափակ ուղեղով ընկերությունը հայտարարում է նոր գարնանային ակցիա.
Վարչական ռեսուրսի օգնությամբ կապահովենք ձեր հարսանիքների, ծնունդների, կնունքների և ինչու չէ՝ նաև հուղարկավորությունների մարդաքանակը: Մեր փորձառու թաղապետերը կծաղկացնեն ձեր հարսանեկան բակը «տաշիիի՜» գոռացող թոռնատեր տատիկներով: Մեր արհեստավարժ պատգամավորները կթագավորացնեն ձեր հուղարկավորությունը ատամները թափած հազարավոր «հարազատներով», և այդ ամենը ընդամենը միայն այս գարուն: Շտապեք, «նիկոլի և ուսապարկերի» ժամանակը սպառվում է:
 
Իսկ հիմա՝ ըստ էության: Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժիշկի վիրահատական սեղանին: Նույնն է, որ հարազատիդ գումար ուղարկես գրպանահատի օգնությամբ: Ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի իշխանությունը, որը վարչական ռեսուրսի կիրառման աննախադեպ ամենաբարձր նշաձողն է սահմանել, չի կարող ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Ով դրան հավատում է, կամ մանկամիտ է
է, կամ Նիկոլի գործընկերը: Այլ տարբերակ չկա: Ընտրություններ պետք է կազմակերպվեն ոչ Նիկոլի օրոք: Նիկոլը և խունթան տեղով չարիք են: Չի կարող չարիքը բարի նպատակաների ծառայի: Նիկոլը ստախոս ու դավաճան է և վերջ»։