Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում:
Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին:
«Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական խաղահրապարակ: Շատ ցանկալի կլինի, որ վահանցի մանուկները ժամանցի ու զվարճանքի տեղ ու հնարավորություն ունենան»,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը:
Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա: Այստեղ ևս մարզպետը խոստացավ իր հնարավորությունների սահմաններում ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Դրախտիկ համայնքում Գեղարքունիքի մարզպետը այցելեց արարողությունների սրահ, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի և Շողակաթ համայնքի համաֆինանսավորման հաշվին:
Իշխան Սաղաթելյանը Դրախտիկում հասցրեց ծանոթանալ նաեւ «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված զբոսաշրջային հյուրատուն-կենտրոնի աշխատանքներին ու ապագա ծրագրերին:
«Դրախտիկ համայնքի խնդիրները այսուհետ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Մեկ տարի հետո այս համայնքի բնակիչները կզգան դրական տեղաշարժ: Կարվի հնարավորը, գյուղում ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և տուրիզմը զարգացնելու համար» - նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական բաժին