Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներ, որոնց վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է ԱՀ կառավարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։
Երկրի ղեկավարը հետևել է շինարարության մեկնարկին, տվել համապատասխան հանձնարարականներ։ Շուրջ 550 առանձնատուն ունեցող բնակելի թաղամասերն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022 թվականին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։
Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում, և կառավարությունը ջանքեր չի խնայելու առավելագույնս կարճ ժամանակահատվածում այդ հարցին լուծում տալու ուղղությամբ։ ԱՀ նախագահն ընդգծել է, որ ի լրումն բնակարանաշինության ծրագրերին՝ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։