|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը նոյեմբերի 22-ին այցելեց Թալինի տարածաշրջան եւ հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Թալինի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը մարզպետը ներկայացրեց նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցելության մանրամասները, եւ քննարկվեց այդ կապակցությամբ տրված հանձնարարականները: Մասնավորապես նշվեց, որ համայնքները պետք է ունենան իրենց զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնց համապատասխան էլ, ըստ առաջնահերթության, պետք է հստակեցվեն առաջիկա անելիքները: Այդ իսկ առումով, կարեւորվեց ճիշտ եւ իրատեսական ծրագրերի կազմման անհրաժեշտությունը, ինչի կապակցությամբ մարզպետը հավաստիացրեց, որ համայնքապետերը անհրաժեշտ մեթոդական եւ խորհրդատվական օժանդակություն կստանան մարզպետարանի համապատասխան մասնագետներից:
Այցի շրջանակում Գաբրիել Գյոզալյանը հանդիպես նաեւ տարաշածրջանի բնակիչների հետ: Կատարվեց քաղաքացիների ընդունալություն, որի ընթացքում բարձրացվեցին սոցիալական, աշխատանքային, առողջապահական, անձնական այլ բնույթի հարցեր: 17 դիմումատուի տրվեց դրամական աջակցություն:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին