|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա»,-այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետին լրագրողները հիշեցրեցին նախկինում իր արած հայտարարությունը` եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։ Հատկապես այն դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, և ի՞նչ վստահություն, որ սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան Գեղարքունիքի մազպետը ինքնավստահ հայտարարեց․ «Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվեն, իրենք 2021–22 թ.Գեղարքունիքի օկուպացված տարածքներից պետք է դուրս գան։ Նախկինում ես այդպես եմ ասել։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց մարզպետը։
Նկատենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում իր աղմկահարույց հայտարարություններով, ինչին Yerkir.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է՝ ուշագրավ փաստեր հրապարակելով նաև նրա կենսագրության մասին։