|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` կառավարության նիստից հետո, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձավ ստուգումների ընթացքին: Նա հայտարարել էր, որ առաջինը սկսելու են ՊՆ-ից:
Սանասարյանի խոսքով` ստուգումների պրոցեսում որևէ դեր չի կարող խաղալ այն, թե այս կամ այն նախարարն իրենց ընկերն է, թե` ոչ: «Աննախադեպ բան եմ ասում, բայց նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինն իրենց նախարարություններից սկսենք ստուգումները»,- ասաց նա:
Ըստ Սանասարյանի` տարբեր պետական մարմիններ տարբեր ժամանակահատվածներում շարունակ մսխել են պետական միջոցները, հիմա պետք է դրա վերջը տան:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք հանձնել է իր ունեցվածքի մասին հայտարարագիրը, նա պատասխանեց. «Ներկայացնելու եմ իմ հայտարարագիրը, որի բոլոր տողերում զրո է: Չունեմ սեփականություն, վերջին ամիսներին գործ չեմ ունեցել: Այսուհետ էլ ապրելու եմ աշխատավարձով»: