կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 12:42
Քաղաքական

Դեսպանները բողոքել են` նախարարներն իրենց առաջարկություններն անտեսում են

Դեսպանները բողոքել են` նախարարներն իրենց առաջարկություններն անտեսում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարբեր երկրներում ՀՀ դեսպաններին առաջարկել է, որ նրանք զբաղվեն նաեւ դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու աշխատանքներով եւս, իսկ այս առումով նախագահին էլ առաջարկել է, որ դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչն էլ հանդիսանա նաեւ այն, թե նրանք ինչ ներդրումներ են բերել Հայաստանի Հանրապետություն: Կառավարության այսօրվա նիստի ավարտին այս մասին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Դեսպաններն ասում են, որ հաճախ իրենց առաջարկները ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրանց մասին տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են ասել, եւ համապատասխան նախարարներին, եթե աշխատակազմի ղեկավարը դեռ չի ասել, ուրեմն պետք է ասի»,- ասաց վարչապետը եւ շարունակեց, թե հայ դեսպանները նաեւ բողոքել են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ:

 

«Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարների, ներդրողների հետ,- շեշտեց վարչապետը,- ապա նա պետք է ունենա ծրագրեր, որպեսզի այդ ծրագրերը ներկայացնի այդ ներդրողներին: Եվ այստեղ համապատասխան նախարարներն ու նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Պետք է շատ հստակ աշխատենք մեր դեսպանների հետ, եւ ես համոզված եմ, որ դա կտա իր դրական արդյունքը: Համապատասխան նախաարներին հանձնարարություն, որպեսզի նախապատրաստեն ծրագրեր ու արտգործնախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»: