Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Ազատություն» հեռուստաընկերության հետ զրույցում նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Մանվել Գրիգորյանի կողմից զինվորներին հասանելիք բաժնի յուրացման մասին, ասել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն:
«Իհարկե՝ տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն: Ես անձամբ ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից և նաև այնտեղ՝ հատկապես երեխաների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն ու հոգին էին բացել մեր զինվորների առջև»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է թերահավատությանը, թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանը արժանի է Արցախի հերոսի կոչմանը, Սեյրան Օհանյանը պատասխանել է.
«Ինքը այդ կոչումը ստացել է ոչ թե հենց այնպես, այդ կոչումն ինքը ստացել է պատերազմին մասնակցելու համար և ինչքան ես տեղյակ եմ և նաև համընկել են այդ գործողությունները՝ ինքը դրա համար ունի մեծ ներդրում»: