|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հունիսի 17-ին, հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:
Առաջնագիծ կատարած այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ներկա հրամկազմին մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: