Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորս միասին պետք է սատար կանգնենք Արցախի Հանրապետությանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Համազգային դիմադրության շարժման շրջանակում Արտաշատի մարզկենտրոնում Արցախի դրոշի տեղադրման արարողության ժամանակ։
Նրան ներկայացրին իբրև թուրքական բանակին ծնկի բերած գեներալ-գնդապետ։
«Ինձ համար մեծ պատիվ է Արտաշատում գտնվել իմ գործընկերների և ՀՅԴ մեր ընկերների հետ միասին Արցախի դրոշի բարձրացման կապակցությամբ։ Եկել է պահը, որ ինչպես 1988 թ-ին հայ մտավորականների, հայ կամավորականների միասնական շարժման արդյունքում ձևավորվեց Արցախյան ազգային ազատագրական շարժումը և մենք հաղթանակներ կերտեցինք, այդ պահը հիմա էլ է անհրաժեշտ և մենք բոլորս միասին պետք է սատար կանգնենք Արցախի Հանրապետությանը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Պաշտպանելով Արցախը մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը՝ նշեց նա։
«1988 թ-ի շարժման և 92-94 թթ մարտական գործողությունների ընթացքում Հայաստան-Արցախ մի կուռ անվտանգային համակարգի ձևավորմամբ մենք պայմաններ ստեղծեցինք հայ ժողովրդի միասնական արարման, հայ ժողովրդի միասնական զարգացման և Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային համակարգի համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ:
Մանրամասն՝ տեսանյութում․