կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 23:18
Քաղաքական

Հիմնական սլաքներն ուղղելու են բանակին․ Սեյրան Օհանյանը՝ 44–օրյայի քննիչ հանձնաժողովի մասին. Sputnik Արմենիա

Հիմնական սլաքներն ուղղելու են բանակին․ Սեյրան Օհանյանը՝ 44–օրյայի քննիչ հանձնաժողովի մասին. Sputnik Արմենիա

Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, ընթացքի և ցավալի պարտության համար պատասխանատվությունը բարդվելու է բանակի, նախկինների և այլ մարդկանց վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցին։ Օհանյանը հանձնաժողովի զեկույցը ոչ արժանահավատ է համարում, որովհետև, ըստ նրա, հանձնաժողովի կազմն արդեն հուշում է՝ արդարացի քննություն չէր կարող լինել։

«Առաջին պատճառն այն է, որ մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են․ 11 հոգուց 8-ն իրենք են. ինչ ուզեն, այն էլ կանցկացնեն։ 2-րդը՝ քննիչ հանձնաժողովի այդ անդամները, պայմանավորված իրենց հիմնական պարտականություններով՝ օրենսդիր գործունեությամբ և խորհրդարանական վերահսկողությամբ, ի վիճակի չեն եղել ժամանակին քննելու այնպիսի կարևոր, ժամանակատար, բովանդակալից հարց, ինչպիսին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունն է»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ դրա համար էլ իրենք առաջարկել էին օրենսդրական փոփոխություններ կատարել, որ քննիչ հանձնաժողովում հավասար բաշխվածություն լինի իշխող խմբակցությունից և ընդդիմությունից, ինչպես նաև լինեն Արցախի, փորձագիտական և վերլուծական հանրության ներկայացուցիչներ։

Հաշվի առնելով այս ամենը՝ իրենք հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ այն չլեգիտիմացնելու համար։

«Հասկանալի է, չէ՞, որ իրենք չեն քննելու, օրինակ, Նիկոլ Փաշինյանի դերը կամ նրա վրա քրեական գործ չեն հարուցելու, չեն անդրադառնալու, թե ինչու բանակցային գործընթացը տապալվեց, չշարունակվեց, չկատարվեցին բոլոր այն առաջարկությունները, որ վերաբերում էին Արցախի ինքնորոշմանը։ Երբ հարցը 44-օրյա պատերազմին է վերաբերում, մենք պետք է լիարժեք պատասխան ստանանք»,- ասաց Օհանյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: