Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա մեր հավաքը մի շատ կարևոր նպատակ ունի։ Մենք երթ ենք նախաձեռնել Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքով շրջափակման մեջ գտնվող մեր 120 հազար հայրենակիցներին զորակցություն հայտնելու, ցույց տալու, որ Արցախը միայնակ չէ, որ մենք Արցախի կողքին ենք, չենք կանգնելու այս անարդարության առաջ և շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ անդամ 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։
«Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր սերունդը լռել և համակերպվել չգիտի։ Այսօրվա ակցիան նաև մեկ խորագիր ունի՝ մենք մեր սլաքներն ուղղելու ենք դեպի Կառավարություն, ցույց տալու համար, թե որտեղ են թաքնված իրական մեղավորներն ու պատասխանատուները։ Համոզված ենք, որ այս իրավիճակի իրական մեղվարն ու պատասխանատուն հենց պետական այրերն են, ովքեր պարտավոր էին ի պաշտոնե առաջնորդնելու և ստանձնելու այդ պայքարը, բայց նրանք ամեն ինչ անում են մեր թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար, ամեն կերև օգնում և օժանդակում են թշնամուն, փորձում են թուլացնել մեզ, մեր պետությունը, փորձում են խլել մեզնից Արցախն ու հանձնել թշնամուն։ Ես կոչ եմ հղում իմ սերնդակիցներին։ Մենք իրավունք չունենք լռելու և համակերպվելու, 88-ին հենց մեր սերդնակիցները սկսեցին Արցախյան շարժումը, առաջնորդեցին, ազատագրեցին և մեզ նվիրեցին ազատ, անկախ Արցախն ու հզոր Հայաստանը։ Հիմա մեր հայրենիքը վիրավոր է, և մեր սենդների պարտքն է հրապարակներից մինչև ռազմաճակատ շարունակելու այդ պայքարը և վերադարձնելու մեր հայրենիքի երբեմնի հզորությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ թուրքի առաջ ծնկի եկած վարչապետները, պետական այրերն ու պատգամավորներն անցողիկ են, նրանք հեռանալու են գնան, և այս հողի վրա անգամ սեփական գերեզմանը չեն գտնելու․ «Մեր պայքարը հավերժ է, մենք հասնելու ենք հաջողության և մեր հայրենիքը պատրաստ չենք լինելու զիջել թշնամուն»,- նշեց նա։