Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չէ, ուղեղիս մեջ դեռ շատ բան չի տեղավորվում։ Չեմ կարողանում պատկերացնել ու հավատալ, որ որևէ մեկն, այն էլ արցախյան ազատամարտով անցած՝ կարող է այդքան ստոր լինել՝ յուրացնելու համար 2016թ.-ի ապրիլին մարդկանց ուղարկած օգնությունները ու այնքան էշ, որ, եթե արել է՝ 2018-ին դրանց փաստացի հետքերը դեռ առկա են եղել։
Չեմ կարող հավատալ, որ մեկին գցելու համար, նախքան հետաքննության ավարտն ու դատական գործընթացը՝ հնարավոր է նման ծանր բարոյահոգեբանական հետևանքներ ունեցող պաշտոնական սուտ հայտարարություն անել այդ կապակցությամբ։ Երկու դեպքն էլ չեմ կարողանում հավատալ։
Բայց մեկը ճիշտ պետք է լինի։ Ու որն էլ ճիշտ լինի՝ մյուսը շատ վատն է դառնում։ Շատ վատը։ Ու դրա հետևանքները ... Առաջին դեպքն ապացուցվելու դեպքում՝ մտահոգվում եմ, որ նման մեկ դեպքով անգամ՝ արժեզրկվում է ազատամարտիկի՝ որպես հայրենիքին անմնացորդ նվիրյալի՝ հանրության կողմից սրբացված կերպարը։
Ամեն դեպքում՝ ստվերվում է։ Անհարկի։ Քանի որ նվիրյալներն ու անձնազոհներն ավելի շատ են եղել, քան նման անհատական բացասական անձիք։ Բայց, ինչպես ասվում է՝ մի ճանճը կարող է պղծել ողջ կաթսան։ Ու եթե ճիշտ է՝ առավելագույն խիստ ձևով պետք է պատասխան տան նման անձիք։ Ոչ միայն նա, ում մեղադրում են հիմա։ Հաստատ մեն-մենակ նման բան չէր կարող լինել։
ԲՈԼՈ՛Ր ՆՄԱՆ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ։ Երկրորդ դեպքն էլ սխալ լինելու դեպքում՝ արժեզրկվում է պետական պաշտոնական խոսքը։ Ավելին, ստացվում է, որ մեկին մեղադրելու համար՝ կարելի է խաղալ հանրության ամենազգայուն հարցերի շուրջ ու գիտակցված փորձել արժեզրկել ժողովրդի աչքին՝ իր համար կռվողին։ Հարցը մեկ անձը չէ։ Հարցը տեսակի արժեզրկումն է։ Իսկ այդ՝ հայրենիքի համար անձնազոհ տեսակի հանդեպ հավատի կորուստը շատ վատ հետևանքներ կթողնի ապագայում։
Անվստահության մեծացումն էլ՝ հնարավորություն չի տա հանրությանը համախմբվել վտանգի դեպքում այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2016թ. ապրիլին ... Մի խոսքով, ուզում եմ, որ պետության կողմից արդար քննություն և դատական ընթացք լինի, մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ, պետաիրավական համակարգը վստահելի դառնան բոլորիս համար, իսկ իրական հայրենապահների ու նվիրյալների անունն ու տեսակի հանդեպ հարգանքը պահպանվի։
Հ.Գ. Ասածս շտապողականությամբ կարդացողներին կառաջարկեմ ևս մեկ անգամ կարդալ, հասկանալ, թե ինչ էի ասում ու նոր կարծիք արտահայտել»։
,