|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Այն, որ թեյն օգտակար հատկություններ ունի, հայտնի է վաղուց: Սակայն մի շարք դիետոլոգները կարծում են, որ թեյի տարբեր տեսակներ պետք է օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար. գրում է The Times of India-ն:
Օրինակ` անանասով թեյը լավացնում է մարսողությունը, անանուխով և կանաչ թեյը օգնում են նիհարել: Ի դեպ, կանաչ թեյի միջոցով 1 օրում հնարավոր է այրել մինչև 70 կալորիա: Այն, ի տարբերություն անանուխով թեյի, խորհուրդ է տրվում ըմպել տաք վիճակում` 85 աստիճանում:
Իսկ վարդի թեյը թերապեւտիկ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Այն դուրս է հանում տոքսինները, լավացնում մաշկը, նպաստում քաշի նվազեցմանը և այլն: