|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ շատ են Խոսրովի անտառ պետական արգելոցում ծառատունկ նախաձեռնելու մասին հաղորդագրությունները և շատերը նաև սոցիալական ցանցերում հրավեր են բացում այդ միջոցառումներին մասնակցելու, ապա կրկին հիշեցնում ենք, որ արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի և գնալ ու ծառատունկ նախաձեռնել արգելոցի տարածքում ուղղակի անհնար է :
Կրկին խնդրում ենք. ծառատունկի բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում պատկան մարմինների կողմից՝ համապատասխան տարածքներում, որոնց մասին նախօրոք նաև հայտարարվում է : Հասկանալի է լավ գործ, տվյալ դեպքում ՝ծառատունկ, անելու նախաձեռնությունը, բայց այն նաև ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին կազմակերպման խնդիր ունի»: