Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ կտրուկ պատասխան է տվել ադրբեջանական Trend գործակալության լրագրողին:
Երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը Trend-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
«Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին` ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել էր ադրբեջանցի լրագրողը:
«Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերից դուրս են, հավանաբար ապակառուցողական են»,- պատասխանել էր Կոժինը:
Ժամեր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հայտնվել էր ճեպազրույցի սղագրությունը, որում լրիվ այլ պատասխան է. «Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար ոչ կառուցողական են»:
Trend-ի լրագրողն ասօր բարձրացրել է այդ հարցը և հետաքրքրվել Զախարովայից` ԱԳՆ կայքը չի՞ պատրաստվում ուղղել այդ սխալը, քանի որ Կոժինի ասածի իմաստն ամբողջովին փոխվում է:
Զախարովան ի պատասխան ասել է, որ դա մանրախնդիր մոտեցում է` հավելելով, որ բազմիցս ականատես է եղել այն բանին, թե ինչպես են աղավաղվում իր խոսքերը: «Ինչ-որ չեմ հիշում նման մանրախնդիր մոտեցում: Մեր ճեպազրույցները պատասխաններ ստանալու համար են, սակայն ես հաճախ եմ տեսնում, որ հարցերը հնչում են ինչպես քաղաքական հայտարարություններ և արվում են ոչ թե խնդիրը կարգավորելու համար, այլ ինչ-որ այլ նպատակենրով»,- ասել է նա` հավելելով, որ չի կարծում, թե ճիշտ է սադրիչ բնույթի հարցեր ուղղելը:
Զախարովան նաև նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում տվյալ լրագրողը չի զանգահարել իրեն այդ հարցով, թեև Ադրբեջանից շատերն են զանգահարել: «Ինչո՞ւ եք սպասել երկու շաբաթ և այժմ հրապարակայնորեն բարձրացնում եք այդ հարցը, ուրեմն ցանկանում եք ինչ-որ բա՞ն սադրել, ինչո՞ւ եք դա անում»,- հարցրել է նա:
«Մեր երկիրն առավելագույնն է անում ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Ինչո՞ւ, դուք շատ լավ գիտեք: Մենք ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ և ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ հարաբերություններ զարգացնեն: Եվ ինձ թվում է` մեր խնդիրն այդ կարգավորումը մոտեցնելն է, ոչ թե հեռացնելը»,-ասել է Զախարովան:
Դիտել` 1:31:54 րոպեից: