կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 19:18
Իրավական

Կտամ` հեռախոսդ կջարդեմ. գեներալի ''տղամարդավարի'' պատասխանը yerkir.am-ի լրագրողին

Կտամ` հեռախոսդ կջարդեմ. գեներալի ''տղամարդավարի'' պատասխանը  yerkir.am-ի լրագրողին

Yerkir.am-ի լրագրողը պատմում է, որ այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ինքը եւ մի քանի լրագրողներ եւս մոտեցել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

 

Yerkir.am-ի հարցին, թե ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, գեներալը չի պատասխանել, շրջվել, հեռացել է, ապա վերադարձել և, տեսնելով մեր լրագրողի տեսախցիկը,  սպառնացել. «Կվեկալեմ հեռախոսդ, էղա՞վ, ինձ ուրիշի տեղ չդնես, կվեկալեմ, կտամ` դեմդ կջարդեմ, էտքան մի բան, էղա՞վ»:

 

Գեներալին ոչ վայել պահվածքից շփոթված մեր լրագրողը (հայտարարությունն արվել է Երևանի ոստիկանապետի և նրա տեղակալի ներկայությամբ) երբ զարմացած հարցրել է` այսի՞նքն, Երանոսյանը սպառնալից տոնով պատասխանել է. «Այսինքն չկա’, ուզո՞ւմ ես անեմ, տենաս»:

 

«Սպառիչ» պատասխանից հետո անգամ փոխոստիկանապետը շարունակել է սպառնալիքները` «սուրհանդակների» միջոցով փոխանցելով, որ ջնջենք ձայնագրությունը:

 

Ի գիտություն գեներալի հայտնենք, որ flip տեսակի տեսախցիկը հաղորդակցվելու համար չէ, այսինքն` հեռախոս չէ, իսկ եթե գեներալը նկատի ուներ մեր լրագրողի անձնական հեռախոսը, ապա նրա սպառնալիքը  առնվազն պետք է ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում:

 

Ի դեպ,  բացի պարոն գեներալից, ակցիայի վայրում ներկա բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներից և ոչ մեկը քաղաքացիական հագուստով  «ախռանիկների» հետ չէր շրջում: 

 

 

Հիշենք, որ  Վլադիմիր Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից՝ այն անձինք, ովքեր անօրինական կշրջեն թիկնապահներով, ոստիկանությունը նրանց նկատմամբ օրենքի սահմաններում համարժեք քայլեր կկիրառի: Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: