|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ անհասկանալի էր համարել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը՝ նշելով, որ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված է «ակնհայտ արևմտամետ» Դավիթ Շահնազարյանը, որը «Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է անվանել»: Այսօր այս հայտարարությունը Շահնազարյանին անձամբ հիշեցրեց ուկրաինացի մի լրագրող, որը մասնակցում էր հրավիրված ասուլիսին:
Քաղաքական գործիչն արձագանքեց. «Դուք ինձ կներեք, բայց եթե երկրի շահից բխի Ղրիմի հետ կատարվածն անեքսիա չանվանելը, ապա ես կանեմ նման հայտարարություն: Ժամանակին ես Ռոբերտ Քոչարյանին մեղադրել էի ծայրահեղ պրոամերիկյան լինելու մեջ, հիմա ամերիկացիներն ինձ կարող են մեղադրել պրոռուսական դիրքորոշում ունենալու մեջ, քանի որ ես չեմ ճանաչում Կոսովոյի անկախությունը»:
Դավիթ Շահնազարյանն այս համատեքստում ընդգծեց, որ «չափազանց վտանգավոր կլինի, եթե Ղարաբաղը համեմատվի Ղրիմի հետ, նման համեմատությունը մեծ վնասների կհանգեցնի»:
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում: