Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եթե հետևենք ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության տրամաբանությանը, ապա ստացվում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՌԴ Բայկալում հանգստանալու համար, ոչ թե` Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի կարգավիճակով: Այդ մասին Haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի`այսօր ճեպազրույցի ասածը:
«Այդ այցը այլ կերպ չի կարող դիտարկվել, քան մասնավոր այց: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Եվ այն, որպես մասնավոր այց, չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ ՌԴ-ի միջնորդական առաքելությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ իսկ պատճառով ռուսական կողմի հասցեին պահանջները, որոնք հնչել են ադրբեջանական կողմի` վերջերս արված հայտարարությունում, մեր տեսանկյունից անհիմն են»,- ասել էր Զախարովան:
Աբդուլաևան նաև դարձյալ հիշեցրել է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի 5 կետի մասին, համաձայն որի, ըստ նրա, «կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաև արգելում են առանձին անձանց գործունեությունը, որը ուղղված է այլ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»: