|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ դեսպանին՝ բողոքելու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառների մասին խոսքերի առնչությամբ։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գրում է ТАСС-ը։
Տեղեկատվության համաձայն՝ դեսպանին փոխանցվել է բողոքի նոտա։
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ նման հայտարարությունները «միայն կվատթարացնեն երկկողմ հարաբերությունները»։
Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հռետորաբանությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ նպատակ ունի քողարկել երկրի ագրեսիվ պլանները Հյուսիսային Կորեայի նկատմամբ և այդ հռետորաբանությունը զազրելի է ԱՄՆ-ի հետ զորավարժություններին Սեուլի մասնակցության ֆոնին: