|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանին վրդովեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Երևանը «վերադարձնելու» մասին հայտարարության կապակցությամբ. հայտնում է АПА-ն:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվում Զախարովայի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական և գործընկերական հարաբերություններն ու բարձր մակարդակով երկխոսությունը` մենք նման վերաբերմունքը նախագահի խոսքերի նկատմամբ սխալ ենք համարում»,- նշել է նա:
Նշենք, որ Զախարովան երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Հրաշալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությւոնները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են, և նշված արտահայտություններն ակնհայտորեն չեն հանգեցնի լարվածության թուլացմանը»: