կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 13:34
Քաղաքական

ՀՅԴ-ի և «Ելք»-ի միջև հակասություն չկա. Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ-ի և «Ելք»-ի միջև հակասություն չկա. Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին. ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

«Մենք երբիցե չենք մտածել և չենք մտածում միայնակ չմասնակցելու մասին: Մենք միշտ առանձին ենք մասնակցել, ունեցել և ունենալու ենք մեր մասնակցությունը խորհրդարանում: Մենք այն կուսակցությունն ենք, որ մի տարի չենք ասել մի բան, մյուս տարի՝ այլ բան, չենք փորձել մեր` անցած տարվա կարծիքը 180 աստիճանով փոխել»,- նշեց պատգամավորը:

«Ինչպիսի՞ քաղաքական պայքար եք ակնկալում, ո՞ր ուժերին եք համարում ձեզ մրցակից» հարցին Կյուրեղյանը պատասխանեց. «Մենք չենք պայքարում որևէ ուժի դեմ, մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, սխալ եմ համարում որևէ ուժին մրցակից համարել: Բնականաբար, թեժ քաղաքական պայքար կլինի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են՝ տարբեր տեսլականներով: Ի վերջո, պետք է ժողովուրդն ընտրի, ես հույս ունեմ, որ ժողովուրդն իսկապես պետք է գնա ազատ, արդար ընտրությունների»:

Անդրադառնալով ՀՅԴ-«Ելք» հակասության մասին լուրերին՝ Կյուրեղյանը հակադարձեց. «ՀՅԴ-ի և «Ելք»-ի միջև հակասություն չկա, եթե խոսքը Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան բանավեճի մասին է, ապա դա ընդամենը հարցի վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտում էր: Եթե դուք սպասում եք, որ կառավարության որոշումների վերաբերյալ պետք է քննարկումներ չլինեն, ապա ես դա ճիշտ չեմ համարում: Արծվիկ Մինասյանը պնդել է, որ, այո, ինքը և մեր խմբակցությունն ու կուսակցությունը դեմ են պարտադիր բաղադրիչին»: