կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 14:28
Քաղաքական

ՀՅԴ-ն միշտ կողմնակից է եղել համամասնական ընտրակարգին. Արմենուհի Կյուրեղյան

ՀՅԴ-ն միշտ կողմնակից է եղել համամասնական ընտրակարգին. Արմենուհի Կյուրեղյան

«Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելը հրատապ է ու անհրաժեշտ» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Աժ-ում 4 խմբակցությունների 3-ական ներկայացուցչից կազմված խմբով քննարկումներ են եղել ԸՕ բարեփոխումների վերաբերյալ:

«ՀՅԴ-ն այդ քննարկումներին մասնակցել է 10 կոնկրետ առաջարկներով: Համամասնական ընտրակարգի առաջարկը ՀՅԴ-ն իր քաղաքական ծրագրում միշտ է ներկայացրել: Մենք առաջարկում ենք համամասնական բաց ցուցակների տարբերակը: Այդպիսով` ժողովուրդն ինքը կորոշի, թե ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակից ովքեր են ԱԺ-ում դառնալու պատգամավորներ: Դա առաջին հերթին կնպաստի մասնակցային, ժողովրդային կայացմանը: Մենք անընդհատ խոսում ենք մեր երկրում ժողովրդավարության կայացման մասին, իսկ  առանց մասնակցային ժողովրդավարության, առանց կուսակցական ժողովրդավարության հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարության կայացում»,- ասաց Կյուրեղյանը:

Մանրամասները` տեսանյութում: