կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-05 16:56
Քաղաքական

Իշխանությունների ազգակործան քաղաքականության առաջին պատնեշը ՀՅԴ-ն է. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանությունների ազգակործան քաղաքականության առաջին պատնեշը ՀՅԴ-ն է. Արմենուհի Կյուրեղյան

Իշխանությունները ՀՅԴ-ից վախենում են, քանզի ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին՝ իրականացնելու ազգակործան, ազգային արժեքները խաթարող   քաղաքականություն. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Նրանք ՀՅԴ-ից մեծ վտանգ են տեսնում, չէ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու: Նրանք ոչ միայն ձեռբերում չունեն, այլև իրականացնում են ազգակործան քաղաքականություն և դրա ճանապարհին առաջին պատնեշը ՀՅԴ-ն է». – նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

Երեկ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ՀՅԴ-ի մասին խոսացող, բայց այդպես էլ ՀՅԴ անունը չհիշատակող Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան դեկտեմբերի 3-ին ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների պահանջների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժը չի կարող նախարարի հրաժարական պահանջել:

Կյուրեղյանը զարմացավ, թե ինչու է իշխանությունը այդպիսի հակընդդեմ քայլեր (մեծ թվով ոստիկաններ, կարմիր բերետավորներ) կիրառել մի ուժի նկատմամբ, որն ունի զրո քաղաքական ազդեցություն, որի երիտասարդներն ունեին միայն մեկ պահանջ՝ նախարարի հետ հանդիպում: