Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանադայում հունիսի 8-9-ն անցկացված G7 գագաթաժողովն ավարտվել է անդամ երկրների միջև պառակտմամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել «Մեծ յոթնյակ»-ի եզրափակիչ հայտարարությունը և իր գործընկերներին մեղադրել ամերիկյան բիզնեսի շնորհիվ հարստանալու փորձի մեջ: Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ, միևնույն է, հավատարիմ կմնան փաստաթղթին՝ անկախ նրանից, թե ինչ կասի Թրամփը: Արևմուտքի երկրների միջև պառակտումից կարող է օգտվել Ռուսաստանը, ընդ որում՝ տարբեր ուղղություններով. գրում է Газета.ру-ն:
Թերթը զրուցել է քաղաքագետ Կիրիլ Կոկտիշի հետ: Ըստ նրա` թեև Մոսկվան հայտարարում է, որ այլևս առաջնահերթություն չի համարում «Մեծ յոթնյակ» վերադառնալը, Կրեմլին հետաքրքրում է այդ իրավիճակը, և դրա շնորհիվ ՌԴ-ԵՄ հարաբերություններում կարող են փոփոխություններ գրանցվել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերադարձին, ապա նման խոսակցություններ արդեն սկսվել են: Ավելին` այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ Կոկտիշի` կա նաև հարցի մյուս կողմը: ԵՄ-ն ներկայումս ցանկանում է ցույց տալ, որ ԱՄՆ-ի հետ հետագա տարաձայնությունների դեպքում կթեքվի ՌԴ-ի կողմը:
Ըստ քաղաքագետի` ԱՄՆ-ում նոյեմբերին Սենատի ընտրություններ կկայանան, իսկ մինչ այդ Թրամփն իր կարծիքը և վարքը չի փոխի, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն 5 ամիս ունի ԵՄ-ի հետ մերձենալու համար: