Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպասվում է, որ վաղը կկայանան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Կողմերը կքննարկեն ինտեգրմանը խանգարող խնդիրները:
Փորձագետները, սակայն, հարաբերություններում որևէ առաջընթաց չեն ակնկալում ոչ միայն այդ հանդիպման արդյունքում, այլ նաև մոտ ապագայում. գրում է Независимая газета-ն:
Նշվում է, որ օրերս ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն բացասական է գնահատել հետխորհրդային տարածքում, այդ թվում` ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների ընթացքը: Նա քննադատել է Ռուսաստանին՝ Բելառուսին նավթային կախվածության մեջ պահելու, հավասար իրավունքներից զրկելու համար: Տեղի դիտորդները կարծում են, որ ղեկավարները հանդիպման ընթացքում կլուծեն այդ խնդիրները:
Փորձագետները, սակայն, չեն կիսում նման լավատեսությունը: Շաբաթ օրը Ռազմավարական հետազոտությունների բելառուսական ինստիտուտը (BISS) հրապարակել է Բելառուսի վարած արտաքին քաղաքականության ինդեքսի 34-րդ թողարկումը: Վերլուծվել է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Մինսկի վարած արտաքին քաղաքականությունը: Պարզվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում գրանցվել է «հարաբերությունների բարձր բացասական ինդեքս՝ մինուս 15 կետ»: BISS–ի փորձագետների համաձայն` նման ցուցանիշ արդեն վաղուց չէր գրանցվել:
Փոխարենը լավ են Բելառուսի հարաբերությունները Եվրամիության հետ. Եվրամիության երկրների և ինստիտուտների հետ վերսկսվել է բարձր դիվանագիտական ակտիվություն (+32 կետ):