|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Եթե ընդհանուր բնութագիր տամ կառավարության ծրագրին` միջազգային իրավունքում մի լավ տերմին կա` memorandum of understanding. [որհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Այսինքն՝ նպատակների հուշագիր։ Սա իմ ձևակերպումն է կառավարության ծրագրին»,- նշեց նա։
Ըստ Կոստանյանի` կառավարության ծրագրում չի տեսել այդ նպատակներին հասնելու մեթոդն ու ճանապարհը։ «Բացի նպատակների ընդգծումից, դրանց իրագործման ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր չեմ տեսել»,- պարզաբանեց պատգամավորը։
Կոստանյանը նաև ընդգծեց, որ նպատակի տեսակետից ծրագիրն ընդունելի է։
Հարցին` դե՞մ կքվեարկի ծրագրին, նա պատասխանեց. «Դրա իրականացման քայլերի կիրառման շուրջ ոչինչ նշված չէ, բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, դա ժամանակի հարց է։ Նկատի ունենալով, որ այդ քայլերը չկան, չեմ կարող գնահատական տալ` դա մեզ համար ընդունելի կլինի, թե` ոչ»։