| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 1-ին, ժամը 4:30-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, ձախ բազկի, նախաբազկի ծալիչ և տարածիչ շրջանի ծակած-կտրած վերք, մկանների, անոթների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին ժամը 4-ի սահմաններում, Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող կամուրջի տակ, վիճաբանության ժամանակ, 1995 թվականին ծնված Արսեն Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 4:45-ին Արսեն Ա.-ն ինքնակամ ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն:
Նույն օրը, ժամը 12:45-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ Արսեն Ա.-ի կողմից իրեն դանակով հարվածելու հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: