կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-10 13:20
Հասարակություն

Ծանր է գիտակցել՝ Արսենը կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության․ Վարազդատ Հարությունյան

Ծանր է գիտակցել՝ Արսենը կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվանը՝ գրելով․

«Ցավակցում եմ քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի ընտանիքին և ընկերներին:

Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենը կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության:

Ինքս ափսոսում եմ, որ այս կալնավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել:

Հ.Գ Առանց քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար միասնական և ամենօրյա պայքարը որպես քաղաքական առաջնահերթություն սահմանելու հնարավոր չէ արդյունավետորեն պայքարել քաղաքական որևէ այլ օրակարգային հարցով»: