|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր: Նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ:
Կալանավորումից առաջ հանդիպել եմ իր հետ, խոսել ենք համայնքային նախագծերի մասին:
Խոսքեր չունեմ, բառերը չեն կարող նկարագրել իմ ցավը և հիասթափությունը:
Մահվան լուրերը մեր երկրում սովորական լրահոս են: Ամեն օր անհասկանալի ու չհիմնավորված պատճառներով մահեր են գրանցվում: Իսկ քաղաքական ընդդիմություն լինելը լավագույն դեպքում բանտի ուղեգիր է:
Ցավակցում եմ բոլոր հարազատներին և ընկերներին: Ցավակցում եմ մեր ժողովրդին, որի լավագույն զավակները դառնում անտերության զոհ»: