Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկից «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Աշոտ Գ.-ն, իսկ «որովայնի առջևի պատի կտրած ծակած վերքերով»` Ռուբեն Ս.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Աշոտ Գ.-ի և Ռուբեն Ս.-ի վնասվածքները եղել են թափանցող, և վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Մայիսի 19-ին Նաիրիի քննչական բաժին ինքնակամ ներկայացել է 1985 թ. Հակոբ Ս.-ն և հայտնել, որ ապրիլի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ինքն է սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցրել Աշոտ Գ.-ին և Ռուբեն Ս.-ին: Հակոբ Ս.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է: