ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, երբ կնշանակվեն ՊՆ եւ ԱԳՆ ղեկավարները:
«Հիմնականում նախարարների մեծ մասն արդեն նշանակվել է եւ մնում է 2 պաշտոնակատար` պաշտպանության նախարարի եւ արտաքին գործերի նախարարի: Պարոն նախագահի լիազորությունների շրջանակում է նրանց վերանշանակումը եւ Սահմանադրությամբ այդ նշանակումը պետք է լինի մինչեւ հոկտեմբերի 3-ը: Պարոն նախագահը մինչեւ հոկտեմբերի 3-ը կիրականացնի իր սահմանադրական իրավունքը եւ կվերանշանակի կամ կնշանակի նախարարներին»,- ասաց Շարմազանովը: