կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 11:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթ ընտրություններում էլ քարոզչությունը 14 օրվա փոխարեն 21 օր սահմանելը արդյունավետ կլինի․ Տիգրան Մուկուչյան

2018-19 թթ ԿԸՀ-ն կազմակերպել է ԱԺ արտահերթ ընտրություններ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ և 170 համայնքներում ՏԻՄ ընտրություններ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2018-19 թթ ԿԸՀ գործունեությունը։

Նա նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո հաղորդումը մանրամասն ներկայացվել է և ամբողջ ծավալով քննարկվել է, հետևաբար այս նիստում կներկայացնի սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների մասին տեղեկություններ։

Երևանիա ավագանու ընտրություններին մասնակցել է 8 կուսակցություն, 4 դաշինք։

Այդ ընտրությունների կազմակերպման ընթացքում  241 գրառում է կատարվել խախտումների վերաբերյալ։ 475 տեղամաս էր կազմավորվել և միայն 1 տեղամասում է հատուկ կարծիք եղել։

Դատարանում վիճարկումներ չենք ունեցել։

170 համայնքներում ՏԻՄ ընտրությունները անցկացվել են 7 օր․ 2018 թ-ին դրանք անցկացվել են 88 համայնքներում, 2019թ․-ին՝ 82 համայնքներում։

Ձևավորվել է 387 ընտրատեղամաս՝ 457 188 ընտրողով։

Առաջադրվել են 1 011 թեկնածու։

Մուկուչյանի խոսքով՝ չի եղել թեկուզ մեկ դեպք, որ թեկնածուի գրանցումը մերժվեր։

Վերահաշվարկի 18 դիմում է ներկայացվել, 21 տեղամասում վերահաշվարկվել են քվեարկության արդյունքները։

Բոլոր ընտրությունների ժամանակ որևէ դիտորդ կամ զլմ դուրս չի հրավիրվել և սանկցիա չի կիրառվել։

ՏԸՀ կազմում ընդգրկվելու համար ուսուցում է կազմակերպվել․ 7 986 քաղաքացի մասնակցել է 2018թ․-ին, 11 150 քաղաքացի 2019 թ-ին։

Տեխնիկական սարքերը բոլոր ընտրությունների ժամանակ լիարժեք կիրառվել են՝ ասաց Տիգրան Մուկուչյանը։

«Եթե 2017-ին բավական մեծ էր միջազգային փորձագետների մասնակցությունը տեխնիկական սարքերը կիրառելիս, ապա 2018 թ-ի Երևանի ավագանում ընտրություններին և ԱԺ ընտրությւոններին լիարժեք ծավալով բացառապես տեղական մասնագետներն են կիրառել»,-նշեց ԿԸՀ նախագահը։

Խափանումները եղել են եզակի թվով։

Նա առաջարկեց նաև որոշակի կարգավորումների անհրաժեշտություն Ընտրական օրենսգրքում․ մասնավորապես խոսքը արտահերթ ընտրությունների որոշակի ժամկետների մասին է։

«Կարծում ենք, որ Ընտրական օրենսգրքում ճիշտ կլինի, որ հոմոպետական ընտրությունների և արտահերթ ընտրությունների ժամկետները ներդաշնակ լինեն․ արտահերթ ընտրությունները, որոնք դարձյալ համապետական էին, քաղաքկան ուժերը 2 անգամ ավելի քիչ էին ժամանակ ունենում քարոզչության համար։ Եթե արտահերթ ընտրություններում 14 օր նախատեսված նախընտրական քարոզչության ժամկետտի փոխարեն սահմանվի 21 օր՝ ինչպես համապետական ընտրություններում է, ավելի արդյունավետ կլինի»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարց բարձրացրեց ընտրողների ցուցակներից զտելու արտասահմանում գտնվող այն անձանց, որոնք հնարավորություն չեն ունենում մասնակցելու ընտրություններին, և անգամ մահանում են՝ մնալով ցուցակում։

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԸՕ-ի համաձայն՝ ընտրողների ցուցակների կազմման մեթոդաբանությունն այն է, որ 18 տարի լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք հաշվառում ունեն ՀՀ-ում ներառվեն են ցուցակներ։

«Որպեսզի չներառվեն, այլ մեթոդաբանություն պետք է կիրառվի։ Բյաց ես կդժվարանամ երկրորդ երկրի փորձ նշել, որտեղ այս աստիճանի թափանցիկություն է ապահովվում ընտրական ցուցակների հետ կապված»,-ասաց նա։

ԿԸՀ նախագահը նաև նշեց, որ այն երկրներում, որտեղ այլ սկզբունքով է կազմվում այդ ցուցակը, հետագայում լրացուցիչ ցուցկաներ են ի հայտ գալիս, որը ցանկալի չէ․ «Շատ մարդիկ դուրս են մնում ցուցակից, հետագայում նոր ցուցակներ են կազմվում․․․ բայց ես կարծում եմ՝ հետագայում պետք է այս հարցին ուշադիր լինենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․