|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:Նախ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն քննարկել է նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը:
«ՀՀԿ-ն չի խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունումը:Մենք հնարավորություն կընձեռենք, որ կառավարության ծրագիրը ընդունվի և անհրաժեշտ ձայները ապահովվի: Ինչպես վարվեց ՀՀԿ-ն մայիսի 8-ին, այս անգամ ևս կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք արհեստական խոչընդոտներ չենք հարուցի Փաշինյանի կառավարության ծրագրի ընդունմանը»,- ասաց Շարմաազանովը:
Ինչ վերաբերում է բուն ծրագրի վրաբերյալ ՀՀԿ տեսակետին, Շարմազանովը նշեց, որ այդ ծրագիրը բավական լայն երազանքների, ցանկությունների, անգամ, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ արհեստավարժ ծրագիր:
«Այս կառավարության ծրագրում ոչ միայն չկան հստակ թվեր, այլ չկա «ինչպե՞ս» հարցի պատասխանը: Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին, դա իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովում է ենթադրում: Հարց. ու՞ր են այդ թվերը, չկան: Սա երազանքների ծրագիր է: Ճիշտ է, մենք ապահովելու ենք, որ ծրագիրը ընդունվի, սակայն մեր հիմնական թիմը քվեարկելու է դեմ: Մենք քաղաքական պատասխանատվություն չենք կրելու Փաշինյանի կառավարության այս ծրագրի համար»,- ասաց Շարմազանովը: