կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 16:26
Տնտեսական

Շուրջ 424 սկսնակ գործարարների ցուցաբերվել է ձեռներեցության աջակցություն. Արծվիկ Մինասյան

Շուրջ 424 սկսնակ գործարարների  ցուցաբերվել է ձեռներեցության աջակցություն. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տնտեսական զրագացման և ներդրումների նախարարության կատարողականի մասին զեկույցը ներկայացրեց նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ծրագրային 12 հիմնական միջոցառումներ են եղել: Նախարարի խոսքով` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված 455 մլն 553 հազար դրամի ծախսման արդյունքում 93 ընկերության հնարավորություն է տրվել մասնակցելու արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի, որոնց ընթացքում կնքվել են շուրջ 100 արտահանման պայմանագրեր` մոտ 5.4 մլրդ դրամի գումարի չափով:

«10 կազմակերպության տրամադրվել է արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում` 65.6 մլն դրամի չափով: Տրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 887 մլն դրամ»,- ասաց Մինասյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ կազմակերպվել են 15 գործարար համաժողովներ, իրականացվել է արտերկրում հայկական ապրանքի գովազդի կազմակերպման և հասարակական կարծիքի ձևավորման 5 միջոցառում, և արտահանմանն օժանդակող կառույցների 65 դիստրիբյուտոր այցելել է Հայաստան:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա, նախարարի խոսքով, զբոսաշրջության աջակցությունը 84.4 մլն դրամի ծախս է եղել, որի հիմնական նպատակը և ցուցանիշը 5 միջազգային ցուցահանդեսների կազմակերպումն էր: «Պետական աջակցություն է  ցուցաբերվել 8 փառատոների անցկացմանը, տպագրվել են 13 հազար հատ գովազդատեղեկատվական բազմալեզու տարբեր նյութեր, իրականացվել է ևս 10 գործողություն, որոնց արդյունքում Հայաստանի զբոսաշրջիկների թիվը 18.7 տոկոս աճ է արձանագրել` մեկուկես մլն մարդու մասին է խոսքը»,- ընդգծեց նախարարը:

Մինասյանի խոսքով` մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ՓՄՁ-ների աջակցության հիմնադրամի կանոնադրական խնդիրներին ուղղված ծախսերն են, որոնք հիմնականում պահպանման ծախսերն են եղել` 152.6 մլն դրամ:  «Շուրջ 424 սկսնակ գործարարների  ցուցաբերվել է ձեռներեցության աջակցություն: Երկու ՓՄՁ սուբյեկտի տրամադրվել է 19.8 մլն դրամ գումարի երաշխավորություն: 98 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների համար կազմակերպվելէ տեխնոլոգիական դասընթացներ: Դրամաշնորհ է ստացել 11 ձեռնարկատեր»,- ասաց նա և նշեց, որ 126 սուբյեկտի համար էլ սուբսիդավորվել է նոր սերնդի ՀԴՄ սարքերի ձեռք բերման արժեքը, որը կազմել է 3.9 մլն դրամ:

Նախարարի խոսքով` գրադարանային ծառայությունների բաժինն էլ 143 մլն գումար է ծախսել: «Սա հայտնի գիտատեխնիկական գրադարանն է, այստեղ իրականացվել են թվայնացման աշխատանքներ: «Բիզնես Արմենիա» (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հիմնադրամին 348.7 մլն դրամ է ուղղվել, որը հիմնադրամի կանոնադրական խնդիրների լուծմանն է տրամադրվել»,- ասաց նա: 

Մինասյանը հավելեց, որ պետական գույքից էլ երկու ընկերությունների մասնավորեցում է տեղի ունեցել` 10.9 մլն դրամի չափով, և թվով 32 օբյեկտների տարաժամկետ վճարում` 55,4 մլն դրամի չափով: