կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-13 13:42
Մշակույթ

Եթե իմ ֆիլմով մեկին էլ մտափոխած լինեմ՝ ֆիլմը հաջողված կհամարեմ. Արշակ Զաքարյան

Եթե իմ ֆիլմով մեկին էլ մտափոխած լինեմ՝ ֆիլմը հաջողված կհամարեմ. Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի “Անպետքը” կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է “Հայկական համայնապատկեր” անվանակարգի “Կարճամետրաժ ֆիլմեր” ծրագրում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զաքարյանը նշեց, որ առաջին անգամ էր Հայաստանում, որ ֆիլմի ֆինանսավորումն ամբողջությամբ հոգացել է հանդիսատեսըՙ իմանալով գաղափար մասին. ֆիլմը կոչված է պայքարելու ինքնասպանությունների դեմ:

 

“Հիմնականում ոչ ապահով խավի ներկայացուցիչներն էին մասնակցում այս դրամահավաքին, մարդիկ իրենց հացից էին կտրում, որ մասնակցեին ֆիլմի ստեղծմանը: Հազարավոր արձագանքներ եմ ստացել ֆիլմի հետ կապված: Մեկը մեզ տրամադրեց 400 դոլար, հետո իմացա, որ այդ մարդու որդին ինքնասպան է եղել, նա տվեց գումարըՙ ասելով, որ չի ուզումՙ մյուսների զավակներն էլ նման քայլերի դիմեն”,-ասաց Զաքարյանը:

 

Նա նշեց նաև, որ եթե ֆիլմը գոնե մեկ մարդու կարողանա մտափոխել, որ ֆիլմն արդեն հաջողված կհամարի: Նրա կարծիքովՙ բոլոր ցավալի թեմանeրին էլ պետք է անդրադառնալ հենց ֆիլմերի միջոցով, քանի որ դարը փոխվել է և մարդիկ չեն կարդում, անգամ լավ ֆիլմերն են դժվարությամբ նայում, դրա համար էլ ռեժիսորը փորձել է կարճամետրաժ ֆիլմերի միջոցով ասելիքը տեղ հասցնել:

 

“Կարևոր է, որ հանդիսատեսներից յուրաքանչյուրը ֆիլմը նայելուց հետ ուզում է իր ավարտն առաջարկել, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր է, այսինքնՙ ֆիլմը մտածելու տեղիք է տալիս: Աստված է կյանք տալիս մարդուն և դու իրավունք չունես Աստծո “գործերին” միջամտել”,-ասաց Զաքարյանը:

 

Զաքարյանը նշեց նաև, որ ֆիլմը ՌԴ-ում, Թիֆլիսում շատ լավ արձագանքի է արժանացել, իսկ լեհերի կարծիքովՙ ֆիլմը տխուր ավարտ ունի: