Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավ, մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու, չէ՞ որ մեր նպատակը աղքատ հասարակություն չունենալն է, այս հարցի պատասխանն ունե՞նք. 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ բյուջեի 4,5% աճ ենք նախատեսում, եկամուտների աճ ենք նախատեսում, հարկեր-ՀՆԱ փոխում ենք, գումարները հավաքում-ծախսում ենք, և արդյունքում ի՞նչ ենք ունենում` մեկ շատ կարևոր ժողովրդագրական չափանիշ, որն ամենաէական է՝ աղքատության չափը: «Քանի՞ տոկոս է աղքատությունը կրճատվելու»,- կրկին հարցրեց Հակոբյանը:
Նա հայտարարեց, որ թե' լրագրողների, թե' կառավարության ներկայացուցիչների համար հատուկ շեշտում է, որ հարցը քաղաքական չէ, այլ ծրագրային բյուջետավորման սկզբունքի վրա է ձևավորված, հանկարծ քաղաքական վերլուծականներ չտանեն այդտեղ:
Ջանջուղազյանը նշեց, որ աղքատության կրճատման խնդիրը հարցերի հարց է մշտապես: «Երբ քննարկում էինք ծրագրային ձևաչափով բյուջեի ներկայացումը, համաձայնվեցինք, որ սա ճշգրիտ գիտություն չէ, բացարձակ բանաձևերի մասին չէ խոսքը, և մենք, ըստ էության« երբ գնահատում ենք նպատակները, տակը դնում ենք տրամաբանություն, որ, օրինակ, եթե ունենք բարձր արտադրողական գյուղատնտեսություն, դա, ի վերջո, կհանգեցնի աղքատության նվազմանը: Բայց Ձեր հարցը խորն է` ի՞նչ չափով կնվազի: Դեռ չենք հասել այդ աստիճանին, որ դատողություն անենք և գնահատենք, եթե Ձեզ հայտնի է, ապա քննարկենք և գտնենք ճիշտ լուծումները»,- ասաց նա:
Հակոբյանն էլ նշեց, որ համամիտ է` աղքատության կրճատումը քաղաքական գնահատական է: «Բայց երբ գրում ենք բյուջետային ծրագրավորում, մենք այդ բանաձևը պետք է գտնե՞նք, թե՞ ոչ»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը միջամտեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է համալիր միջոցառումների և տարբեր պետական ծրագրերի իրականացման միջոցով: «Սկսած դպրոցական կրթությունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լավ կրթված երեխան մեծ հնարավորություններ ունի հետագայում բարձր վաստակ ունենալու և աղքատության ճիրաններում չհայտնվելու: Նաև` առողջապահական համակարգ ունենալը, որ մարդը պետք է առողջ լինի, որ վաստակ ունենա, որ չհայտնվի նպաստառուների համակարգում: Ինչ վերաբերում է մեր տրված միջոցներին, դա մեղմող միջոց է, քան աղքատության կրճատմանը նպաստող», -ասաց նա: