Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք հավաքվել են շուկայի շենքի մոտ և պահանջում են նվազեցնել տաղավարների վարձավճարների չափը։
Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարից պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ յուրաքանչյուր սեղանիկի համար 35 000 դրամի փոխարեն այսուհետ պետք է վճարեն 50 000 դրամ: Աշխատակիցներն այժմ պահանջում են, որ զեղչ արվի, քանի որ չեն հասցնում այդքան առևտուր անել, որ 50 000 դրամ էլ տեղի վարձ տան:
Շուկայի տնօրենը Վաղարշ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հունվար ամսից պայմանագիր ունեն, որ պետք է և' հին, և' նոր դահլիճների սեղանների համար վճարեն 50 000 դրամ: «Բայց քանի որ ժողովուրդը եկավ, խնդրեց, թե՝ մեզ երկու ամսով զեղչ արեք, մենք հին գնով՝ 35 000 վճարենք, մենք էլ ընդառաջ գնացինք: Հիմա ի՞նչ են ուզում: Ամեն անգամ մենք բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է: 28 տարի առաջ ենք պայմանագիր կապել 35 000 դրամով, սակայն հիմա հոսանքը, գազը թանկացել է, չենք կարողանում տեղավորվել: Եթե վաղը մենք բանկրոտ լինենք, գալու եք ու ասեք՝ բա չէի՞ք կարողանում նորմալ հաշվարկ անել ու տեսնել` քեզ ձեռնտո՞ւ է այդ բիզնեսով զբաղվելը, թե՞ ոչ»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ բոլոր աշխատակիցներն էլ պայմանագիր են կնքել, որ համաձայն են 50 000 դրամ վարձավճարով աշխատել: «Հունվարից հետո երկու ամիս մենք ընդառաջ գնացինք, իրենք էլ ասացին՝ կլինի՞ ևս երկու ամիս նախկին վարձավճարը տանք, ու մենք նորից համաձայնեցինք: Հիմա եկավ մայիսն ու ասացին՝ ևս երկու ամիս հետաձգենք, ու էլի ընդառաջ գնացինք: Ու հիմա նորից ուզում են նախկին վարձավճարով աշխատել: Չէ, էլ չեմ տեղավորվում: Եթե համաձայն չեն, թող գնան այլ առևտրի կենտրոն»,-ասաց շուկայի տնօրենը: