Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, լրագրողների հետ խոսելով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մասին, Սեյրան Օհանյանը նշեց, որ այս տարի 32 տոկոսով նվազել է այդ թիվը` համեմատած նախորդ տարվա հետ:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ կորուստները նվազեցնենք մինիմումի: Անգամ մեկ կորուստը մեծ ցավ է, ու ցնցվում է թե' ընտանիքը, թե' պետությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը: Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում զոհված ծնողների բազմաթիվ բողոքներին, նա նշեց, որ, գլխավոր զինդատախազի գլխավորութամբ, քննչական մարմինների հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որը քննում է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը:
Դիտարկմանը, թե նախարարից բողոքում են, որ նա չի այցելում մարտական ընկերների կամ խաղաղ պայմաններում զոհված զինվորների շիրիմներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. « Ես չգիտեմ այդ հարցին ինչպես պատասխանեմ: Ես միշտ էլ այցելում եմ մեր մարտական ընկերների ու զինվորների շիրիմներին: Մի՞թե պաշտպանության նախարարը կարող է լինել ամեն տեղ: Իհարկե` ոչ: Որտե՞ղ ես պետք է լինեմ, թող ասեն, և ես այդտեղ կլինեմ»: