կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 11:48
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն այն միակ կուսակցությունն է, որտեղ ես պետք է լինեմ․ դաշնակցական նորագիրներ

ՀՅԴ-ն այն միակ կուսակցությունն է, որտեղ ես պետք է լինեմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց դաշնակցական նորագիրներից մեկը, ով երդում տվեց Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանի մոտ նրա ծննդյան օրը։

«Համարում եմ, որ պարտք ունեմ իմ ընկերների առջև՝ թե՛ վիրավոր, թե՛ զոհված ու այդ պարտքը փորձում եմ կատարել»,-ասաց նա։

Մեկ այլ նորագիր նշեց, որ Դաշնակցության գործունեությանը շուտվանից հետևում է և որոշել է անդամագրվել, որովհետև համոզվել է, որ ՀՅԴ-ն միշտ մտահոգ է եղել Հայաստանի ապագայով։

Մանրամասն՝ տեսանյութում․