Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք դատավոր Ալեքսանդր Ազարյանը անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով այն, որ 2018 թվականից սկսած իր որոշումները մեկնաբանվում են նրա կողմից՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներն այս հարցն ուղղեցին դատավոր Ազարյանին՝ ԲԴԽ շենքի առջև հարցազրույցի ժամանակ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը քննելուց առաջ։
«ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Կամ ինչո՞ւ ես պետք է կաշկանդված լինեմ ՀՔԾ պետի հատուկ վերաբերմունքով»,-պատասխանեց Ալեքսանդր Ազարյանը։
Արդյո՞ք այս գործընթացը պայմանավորված է 2018 թվականի օգոստոսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ, դատավոր Ազարյանը նախընտրեց չպատասխանել, միայն հիշեցրեց, բոլորը վկա են, ինչպես իր կողմից ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո պարոն վարչապետը հրապարակային ելույթ ունեցավ, իսկ Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների դռները շրջափակելու կոչեր արեց և մասնակցեց։
Արդյո՞ք ինքը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար համարում է՝ դատավորը պատասխանեց. «Եթե բավարար համարեի, ապա չէի գա եւ չէի պաշտպանվի, այլ սուսուփուս մեղքս կընդունեի»։
Մանրամասն՝ տեսանյութում․