Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակից տեղեկություն ստացանք, որ զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը: Ինչով է այս նշանակումն ուշագրավ՝ զինծառայողների հարցերով զբաղվելու է զինվորական ծառայությունից խուսափած անձը, ով գիտական գործունեությամբ զբաղվելու պատրվակով բանակ չի գնացել, հիմա էլ, փաստորեն, որոշել է ոչ թե գիտական գործունեությամբ զբաղվել, այլ զինծառայողների իրավունքները պաշտպանել:
Ինչպես տեղեկացանք օմբուդսմենի նորանշանակ տեղակալի կենսագրությունից, նա իրավապաշտպանի գործունեությամբ էլ կարգին չի զբաղվել, 2013-ից Անդրեասյանի խորհրդական է աշխատել, ապա՝ արագ արձագանքման խմբի ղեկավար: Իսկ 2014-ին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել: Մինչ այդ՝ 2011-2012 թվականներին, Արաբկիր և Քանաքեռ-Ձեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի դատավորի օգնական է աշխատել»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։