|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Ելք» խմբակցությունը երեկ դեմ էր այս նախագծին, սակայն այսօր կողմ քվեարկեց: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ճիշտ է, խնդիր կա, որ մուծումների չափերն ավելացվում են, այնուամենայնիվ, իրենք կողմ են քվեարկելու, որովհետև այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս օրենքից, դրա իրավունքն ունեն:
Նախագիծն ընդունվեց ձայների` 92 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ այս օրենքի նախագիծը երկարաձգվում է վերջին անգամ, և 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո օրենքն այլևս չի գործի: