Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մի անգամ արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու «Հայաստանի վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարին, մասնավորապես` ՊՆ-ոստիկանություն խաղին:
Մեր ընթերցողին հիշեցնենք, որ ֆուտբոլային այս մրցաշարն արդեն հինգ տարվա կյանք ունի, անցկացվում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպատակը ֆուտբոլի միջոցով այդ մարմինների պետական պաշտոնյաների ֆիզպատրաստվածության աստիճանը բարձրացնելն է:
Արդեն գրել ենք, որ ֆուտբոլային այս մրցաշարին մասնակցելն ու հաղթելը «պրեստիժի» ու պատվի հարց է դարձել ոմանց համար, մանավանդ, որ հոբելյանական հինգերորդ տարին է: Yerkir.am-ի տեղեկություններով` մրցաշարում հաղթելու «վիզ է դրել» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ ոստիկանության «ամենաոխերիմ թշնամին» ՊՆ-ի թիմն է:
Վաղը, բախտի բերմամբ, թե պատահմամբ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում կմրցեն հենց ոստիկանության եւ ՊՆ-ի թիմերը: Արարողությունն իր ներակայությամբ կպատվի անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ոստիկանապետը վիզ է դրել, որ հոբելյանական հինգերորդ տարում գավաթը հանձնվի ոստիկանության թիմին, եւ դա մի լավ լուսաբանվի: Հիշեցնենք, որ, ըստ մեր տեղեկությունների, մրցաշարին մասնակցող ոստիկանապետը ոստիկանության թիմին պարտադրել է, որ օրը երկու անգամ պարապմունք անցկացնեն, ավելին` տեսաձայնագրեն եւ իրեն ներկայացնեն: