|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բնագիտական առարկաների զարգացման համար համալիր աշխատանք է պետք տանել, քանի որ փաստը ցույց է տալիս, որ շրջանավարտների 70 տոկոսը շրջանցում են դրանք: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի մեծանա հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ: «Օրինակ, եթե Երևանում կարողանանք ստեղծել գիտության ժամանակակից թանգարան` իր լաբորատորիաներով, այն կավելացնի երեխաների հետաքրքրասիրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Բացի այդ` պետք է աշակերտի մոտ մոտիվացիա լինի, որպեսզի շահագրգռված լինի բնական գիտություններով զբաղվելու համար: Եթե կարողանանք բնագիտությունը հեռանկարային սարքել մեզ համար` թե՛ բարձրագույն կրթության, թե՛ աշխատատեղերի ստեղծման միջոցով, նոր միայն հետաքրքրությունը կավելանա»,-ասաց Մկրտչյանը:
Ըստ նրա` աշակերտների` բնագիտական առարկաները հետաքրքրության պալկասը նաև դասագրքերի պատճառով է: Նախարարի հավաստմամբ` իրենք պատրաստվումե ն նաև դասագրքերում փոփոխություններ կատարել և քանի որ բնագիտական առարկաներն ավելի ունիվերսալ են, կփորձեն աշխարհի լավագույն դասագրքերն ադապտացնել: