Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։
Միջանկյալ հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել էր. «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ իրենք կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնեն Ադրբեջանի հողերի «օկուպացմանը»։ «Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ ավելի ենք զարգացնելու հարաբերությունները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։